Հետաքրքիր փաստեր կոալաների մասին
Էգ կոալան վարում է միայնակ կյանք և ապրում է որոշակի տարածքում, այնտեղից հազվադեպ է հեռանում։
Արուները որոշակի տեղում չեն ապրում, հանդիպելիս հարձակվում են իրար վրա։
Զուգավորվում են ծառերի վրա։ 30-35 օրվա հղիությունից հետո ծնվում է միայն մեկ ձագ, որը ծնված ժամանակ ունենում է ընդամենը 15-18մմ երկարություն և մոտ 5.5 գր քաշ։
Ձագը մոր պարկի մեջ մնում է վեց ամիսների ընթացքում, իսկ հետո ևս վեց ամիս մոր մազերից բռնելով ճանապարհորդում է նրա շալակին։
Կոալաները բազմանում են տարվա մեջ 1-2 անգամ։
Էգերի սեռական հասունությունը լինում է 2-3, արուներինը՝ 3-4 տարեկանում։
Ապրում է սովորաբար 12-13 (մինչև 20) տարի։ Անխնա որսի հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ Ներկայումս որսն արգելված է և պարկավոր արջի թիվն սկսել է աճել։