Կառավարությունը հաստատել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի եզրակացության նախագիծը
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով եզրակացությունն, ասաց, որ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Կառավարության եզրակացությունից պարզ չի դառնում` գործադիրը կո՞ղմ է նախագծին, թե ոչ:
Ամենայն հավանականությամբ՝ այն խորհրդարանում կմտնի մեծ օրակարգ՝ ամեն պահի ընդունվելու նպատակով, սակայն հենց հիմա որպես նախագիծ չի ընդունվի:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ կողմ են, որ Հայաստանը ճանաչի Արցախը, սակայն Հայաստանը առաջին պետությունը չպետք է լինի, որը պետք է անի:
Նշենք, որ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը: