Օգնում են փրկարարները
Մայիսի 15-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 3/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին ու չի կարողանում մոտենալ, բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և բնակչին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: