Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 15-ին
1446 թ. — մահացել է Թովմա Մեծոփեցին, հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ (ծն. 1378 թ.)։
1811 թ. — Պարագվայը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
1905 թ. — հիմնադրվեց ամերիկյան Լաս Վեգաս քաղաքը։
1919 թ. — Հույն-թուրքական պատերազմների ժամանակ հունական զորքերը ազատագրեցին Զմյուռնիա քաղաքը։
1928 թ. — «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոս Միկի Մաուսի կերպարը։
1935 թ. — շահագործման հանձնվեց Մոսկվայի մետրոպոլիտենը, որն ունի մոտ 300 կմ երկարություն։
1940 թ. — ստեղծվեց Մաքդոնալդս ընկերությունը։
1949 թ. — ծնվել է Աշոտ Ղազարյանը, հայ կատակերգու դերասան։
1963 թ. - ծնվել է Ներսիկ Իսպիրյանը, հայ երգիչ և երգահան։