Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Մայիսի 15-ին, ժամը 19.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ծաթեր գյուղում ժամը 17.00-ից մինչև 17.30-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով գյուղի տարածքում վնասվել են ցանքատարածություններ (մոտ 15 հա):
Դեպքի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետը:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում: