Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է
1930-ական թվականներին Հայաստանում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2, 5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակվել են միահատիկ ցորեն և ցորենի փափուկ տեսակները։
Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում։
Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ։
Ցորենը տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։