211652_close_icon

Ռուսաստանի սահմանին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է երևացել

views-count8656 դիտում article-date 16:59 15-05-2016
ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135V հետախուզական ինքնաթիռը մայիսի 15-ին երևացել է ՌԴ Կալինինգրադի ափամերձ շրջանի մոտ: Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով արևմտյան ավիացիոն պորտալներին: Ըստ տեղեկությունների՝ 64-14844 համարով ELGIN33 նշանով հետախուզական օդանավը, ոը օդ է բարձրացել Մեծ Բրիտանիային պատկանող ավիաբազայից, ներկա պահին առաջադրանք է կատարում Բալթիկ ծովի հարավային մասում: Ինչպես պնդում են շվեդական ավիացիոն կայքերը, այն իջեցնելու համար Կալինինգրադից օդ է բարձրացել ռուսական Cy-27 կործանիչ: Նշվում է, որ ամերիկյան օդանավը միացրել է հաղորդընդունիչը, այսինքն՝ այն երևում է ռադարների վրա:

Նմանատիպ նյութեր