211652_close_icon
views-count16913 դիտում article-date 15:47 15-05-2016

Վիրավոր զինծառայողին Արցախից տեղափոխել են Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ․ Պողոսյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։ Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։ Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:

Նմանատիպ նյութեր