«Եվրատեսիլ-2016»-ում հաղթել է Ուկրաինան
Ժամեր առաջ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվել է «Եվրատեսիլ-2016» համաեվրոպայան երգի մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Ջամալան՝ իր «1944» տեղծագործությամբ:
Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ազգային ժյուրիների ու sms քվեարկությունների արդյունքով 249 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Նա բեմ է բարձրացել վերջինը և փայլուն կատարել իր LoveWave ստեղծագործությունը: Հայաստանը 12 միավորներ է ստացել Իսպանիայի, Ռուսաստանի և Բուլղարիայի ազգային ժյուրիներից:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ավստրալիան, երրորդը՝ Ռուսաստանը, չորրորդը՝ Բուլղարիան, հինգերորդը՝ Շվեդիան:
Նշենք, որ Ադրբեջանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ համերգի մեկնարկից ժամեր առաջ Ստոկհոլմի բնակիչներն ու հյուրերը երկնքում ինքնաթիռ են նկատել, որին ամրացված էր գրություն՝ Իվետա Մուկուչյանին և Լեռնային Ղարաբաղին աջակցող «Ղարաբաղը սիրում է Իվետային»:
Նախքան քվեարկության արդյունքների հայտնի դառնալը կատարումներով հանդես եկավ ամերիկացի հայտնի երգիչ,
երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր Ջասթին Թիմբերլեյքը, ով Իվետային նետեց՝ դու հրաշալի
էիր: