Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ 2015 երաժշտական մրցույթին
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ 2015 երաժշտական մրցույթին, որն անցկացվելու է Վիեննայում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը:
Վերջինիս գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանյան հայտարարել է.
«Մենք հասկանում ենք, որ Եվրատեսիլը հեղինակավոր նախագիծ է, սակայն մենք իրավունք չունենք ինչ-որ բան ոչ այնքան լավ անել: Իսկ լավ անելու համար մենք գումարներ չունենք: Դրա համար էլ մենք ընդունել ենք նման որոշում»:
Նման որոշում ընդունվել է երկրում տիրող վատ վիճակի, ինչպես նաև գումարներ տնտեսելու պատճառով: Եվ, այնուամենայնիվ, Ուկրաինան պլաավորում է մասնակցել Եվրատսիլ 2016-ին: