211652_close_icon
views-count2900 դիտում article-date 18:06 14-05-2016

Սանկտ Պետերբուրգում կկայանա «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը

Ս. թ. մայիսի 23-29-ը, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կանցկացվի «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը, որին կմասնակցեն պատվիրակներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ալեքսանդր Ժույկովը (դասական երգեցողություն), Լևոն Կարապետյանը (դաշնամուր) և Նարինե Ղուկասյանը (գեղանկարիչ): Փառատոնի հիմնական նպատակն է ստեղծագործական ծրագրերի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի բացահայտումը, ժամանակակից աշխարհում նրանց ինտեգրումն ու լիարժեք ադապտացումը, ինչպես նաև հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխությունը: «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա` ս. թ. մայիսի 24-ին, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում: Փառատոնի հայաստանյան մասնակիցներ Ալեքսանդր Ժույկովը և Լևոն Կարապետյանը հանդես կգան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Մ. Սինկևիչ) հետ: Մայիսի 25-ին, Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կկայանա Լևոն Կարապետյանի համատեղ համերգը Սաիդա Կալիկովայի (Իտալիա, Ղազախստան) հետ: Փառատոնի շրջանակում՝ ս. թ. մայիսի 27-ին, Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա առթիվ, Միխայլովյան այգում իրականացվող «Քաղաքը բոլորին» խորագրով ծրագրում Ալեքսանդր Ժույկովը հանդես կգա Վ. Անդրեևի անվան ռուսական ժողովրդական նվագարանների նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Դ. Խոխլով), իսկ գեղանկարիչ Նարինե Ղուկասյանն իր աշխատանքներով կմասնակցի ցուցահանդեսի, ինչպես նաև կանցկացնի վարպետության դաս:

Նմանատիպ նյութեր