5133 դիտում
15:23 14-05-2016
Հայկական զինուժի համար տարածքներ կորցնելու երևույթ գոյություն չունի, միշտ լինում են դիրքային փոփոխություններ. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ Վայք այցելելուց հետո անդրադարձավ տարածքների կորստի տարածված խոսակցություններին.
«Ինչ մնում է` կոնկրետ որքան, ինչ ենք կորցրել, ապա նախ նշեմ, որ «կորցնել» բառն ընդհանրապես չեմ ընդունում, որովհետև հայկական զինված ուժերի համար նման երևույթ գոյություն չունի, դա ժամանակավոր վերահսկողություն է և այս տարիների
ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանալի է, որ կարող են շարունակվել:
Հակոբյանը նշել է այնպիսի տերմիններ, որոնք ընդհանրապես չեն կիրառվել, նշել է հենակետերի մասին, բայց ընդհանուր առմամբ հարավում ընդամենը մեկ հենակետ կա»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լրագրող Թաթուլ Հակոբյանի այս մասին տվյալներ պարունակող հոդվածին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ անցած 20 տարիների ընթացքում այդ մակարդակի դիրքային բարելավումները, հիմնականում հօգուտ հայկական զինված ուժերի, բազմիցս տեղի են ունեցել, բայց դա երբևէ չի մեկնաբանվել, իսկ հիմա մեկնաբանվում է, ինչը նա ճիշտ չի համարում:
Ժիրայր Սեֆիլյանի հայտնած տեղեկությունների մասով էլ ասաց, որ լուրջ չէ նստել, քարտեզի վրա հաշվել, հյուսիսն ու հարավը խառնել, չլինելով այնտեղ` հաշվարկներ կատարել:
Նմանատիպ նյութեր
2635 դիտում
14:26 01-11-2018
Էդ ո՞նց ա լինում, որ միշտ նախկին իշխանությունները վատն են լինում, իսկ դուք ոչ․..Մենուա Հարությունյան
Այս բաժնից
1393 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1249 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն