211652_close_icon
views-count56381 դիտում article-date 16:34 13-05-2016

Լավագույն տղերքը հեռանում են. զոհված շուշեցի 20-ամյա հերոսի հարևանները հպարտությամբ են հիշում նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո ապրիլի 30-ին, գիշերը Թալիշում ծանր վիրավորվել էր Շուշի քաղաքի բնակիչ, 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Վերջինս նոր էր զորացրվել զինվորական ծառայությունից, սակայն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու ձգտումը նրան ստիպեց առանց վարանելու լինել մարտի ամենաթեժ կետերից մեկում՝ Թալիշի առաջնագծում: Չարաբաստիկ ապրիլի 30-ի գիշերը նա տեսել է, թե ինչպես է ընկերներից Վազգեն Հարությունյանը նենգ թշնամու կրակոցներից ընկել: Չվախենալով կրակոցներից՝ նա արիաբար մոտ 200 մետր կրակոցների տակ առաջ է գնացել, որպեսզի Վազգենին դիրքեր բերի: Այդ պահին վիրավորվում է նաև Սարգիսը: Շուշեցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Երբ Սարգիսը գնացել է Վազգենին փրկելու, նա դեռ ողջ է եղել: Մի տղայի հետ միասին Վազգենին, ով վիրավորված է եղել կոկորդից, հասցրել են դեպի շտապօգնության մեքենան: Դրանից հետո Սարգիսը վերադառնալիս է եղել դիրքեր, որի ժամանակ էլ գնդակը վիրավորել է նրա ոտքը, իսկ հետո վիրավորում է ստացել որովայնի շրջանում»: Ազերի բաշիբոզուկների կողմից արձակված փամփուշտները ամբողջովին վնասել էին 21-ամյա հերոս տղայի ներքին օրգանները: Արդեն վիրավոր Սարգսին փրկել է Սասուն անունով տղան, ով շուշեցիներին պատմել է, որ Սարգիսը այդ պահին չի հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել. մտածել է, թե ցավն ու թուլությունը ոտքի վիրավորումից են գալիս: Սասունը նրան հասցրել է շտապօգնության մեքենայի մոտ, որտեղից Թալիշից տեղափոխել են Մարտակերտ, ոտեղ վիրահատել են, իսկ հետո տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Սարգիսն ուսանող էր, սովորում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի 2-րդ կուրսում և այս տարվա փետրվարի 5-ին էր զորացրվել, սակայն բազմաթիվ կամավորականների նման ինքնակամ մեկնեց սահման: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Սարգսի հայրը՝ Արթուրն ասում էր. «Ցավակցում եմ բոլոր մահացածների հարազատներին, բայց նաև հպարտանում եմ, որ տղաս մյուս հերոս ու առյուծ տղերքի նման զոհվեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբազի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Սարգիս Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ֆոտոլրագողը հայտնում է նաև, որ հերոսը բազմաթիվ նպատակներ է ունեցել, այդ թվում՝ ամուսնանալ, աշխատանք գտնել, որպեսզի կարողանար ծնողներին օգնել ու փակել վարկով գնված բնակարանի պարտքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սարգսի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, իսկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն էլ խնդրում է բարի մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն 21-ամյա հերոսի ընտանիքին, քանի որ Սարգիսն ու նրա նմանները նահատակվեցին մեզ համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր