Գալուստ Սահակյանը վերադարձել է Գերմանիայից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վերադարձել է կարճատև արձակուրդից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ
Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը այս տարվա փետրվարի 17-ին արյան ճնշման տատանումների պատճառով շտապ տեղափոխել էր Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչից հետո Գերմանիա էր մեկնել՝ բուժման նպատակով: