Գալուստ Սահակյանը վերադարձել է
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վերադարձել է, նա այսօր ջերմորեն ողջագուրվում էր պատգամավորների հետ:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան ԱԺ նիստերի վարման հարցում փոխարինում էին փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը:
Իսկ այս ընթացքում Գալուստ Սահակյանը մի քանի անգամ եղել էր արտերկրում` բուժզննում անցնելու նպատակով:


