211652_close_icon

Խոնարհվում ենք առաջնագծում զավակներ ունեցող մայրերի առաջ, ովքեր պետք եղած դեպքում թուրքի մաման այնպես կլացացնեն, որ երկրորդ անգամ էլ երեխա չի բերի. կամավորական կանայք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7809 դիտում article-date 14:32 13-05-2016
Կամավորականները շարունակում մեծ ոգեւորությամբ մեկնել առաջնագիծ: Ինչպես նրանք են նշում, մենք մեր ազատագրած հողերին պետք է տեր-տիրական լինենք ու ընդգծում են, որ 1 մետր հող տալու ցանկություն չունեն: Նրանցից շատերն Արցախյան ազատամարտի մասնակիցներ են եւ նորից են մեկնում առաջնագիծ: Խոնարհվելով բոլոր նահատակների առաջ՝ ցանկանում են, որ մեր առյուծ-զինվորներից ոչ մեկի մազը չպակասի եւ ոչ մի մոր աչք չարցունքոտվի: Կամավորականների հետ էին նաեւ կանայք, այդ թվում՝ բուժքույրեր, եզդի ազգի ներկայացուցիչներ: Միաժամանակ նշում են, որ ավելի շատ ոչ թե իրենք են զինվորներին «դուխ» տալիս, այլ նրանք՝ իրենց: Կամավորական կանայք նաեւ նշում էին, որ խոնարհվում են այն մայրերի առա,ջ ովքեր առաջնագծում որդիներ ունեն, որոնք պետք եղած դեպքում թուրքի մաման այնպես կլացացնեն, որ էլ երկրորդ անգամ երեխա չեն բերի: «Գնում ենք՝ մեր կիսատ գործը ավարտին հասցնենք` թուրքին վերջնականպես ծնկի բերենք»,- ավելացրեցին կամավորականները, և, ինչպես միշտ, ճանապարհ ընկան հոգեւորականի օրհնությունից հետո: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բոլորին ցանկանում է բարի վերադարձ եւ մանրամասները ներկայացնում է տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր