211652_close_icon
views-count56589 դիտում article-date 18:26 12-05-2016

Նոր մանրամասներ` Գյումրի քաղաքում 18-ամյա ըմբշամարտիկի դանակահարությունից. կասկածյալը կա, պատգամավորի որդին մասնակցություն չի ունեցել միջադեպին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության, նույն վարչության ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ –հետախուզական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է` մայիսի 8-ին Գյումրի քաղաքում տեղի թիվ 3 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 18-ամյա ըմբշամարտիկ Վանիկ Արմենի Կակոսյանին դանակահարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Կակոսյանը Գյումրու ասվտրալական մանկական հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Փաստի առթիվ նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի կարգադրությամբ ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի հատկանիշներով: Շիրակի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ ոչ միայն ձեռնարկում են կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ, այլև նրա հարազատների հետ կատարում են բացատրական աշխատանքներ , որպեսզի նա ինքնակամ ներկայանա ոստիկանություն: Տեղեկությունները, որ կռվին մասնակից է եղել Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Գրիգորյանի որդին` չի համապատասխանում իրականությանը, ինչը հերքվել է նաև նախաքննության և քննության ընթացքում ձեռք բերված գործողությոնների արդյունքում: Պարզապես դանակահարված ըմբշամարտիկը պատգամավորի տղայի ընկերն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր