211652_close_icon
views-count22553 դիտում article-date 15:15 12-05-2016

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Մեծ Այրում գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 12-ին, հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Մեծ Այրումի գյուղապետ Նազարյանը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգել է, որ գյուղում այրվում է 1 հարկանի տուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են գյուղի 7-րդ փողոցում գտնվող Վահան Ռևազյանին պատկանող թիվ 175 տանն առաջացած կրակը: Հրդեհի հետևանքով այրվել է տանիքը, առաստաղն՝ ամբողջությամբ և պատուհաններն ու դուռը: Ըստ տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր