Կամավորականների՝ աշխարհազորայինների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն
Կառավարությունը ձեռնամուխ է եղել 2016 թ. ապրիլի 1-ից հետո ստեղծված իրավիճակի հետևանքով կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների սահմանմանմանը:
Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Հիշեցնենք, որ ապրիլյան օրերին բազմաթիվ ահազանգեր եղան, որ գործատուներն աշխատանքից ազատում են առաջնագիծ մեկնածներին՝ բացակայությունների պատճառով:
Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով կառավարության որոշման նախագիծը, ասաց, որ աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում, որոնցով լրացուցիչ կերաշխավորվի կամավորականի աշխատատեղի պահպանումն ուվարձատրության կազմակերպումը: