Կայացել է կամավորականների, պահեստազորայինների, աշխարհազորայինների միավորման հիմնադիր համաժողովը
Այսօր տեղի է ունեցել Կամավորականների, պահեստազորայինների, աշխարհազորայինների միավորման հիմնադիր համաժողովը, որին ներկա էին մի շարք կամավորականներ և նախկին զինվորականներ, հայտնում է tert.am-ը:
Միավորման նախաձեռնող խմբի անդամներից էին Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը և «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը:
Այս միավորման նպատակն է խաղաղ պայմաններում միավորել ազգային, ընդդիմադիր քաղաքական ուժերին, համախմբվել ձևավորել մեկ միասնական համահայկական միացյալ դաշինք, և համագործակցելով այդ դաշինքի հետ, ոտքի հանել ժողովրդին։
«Մեր նպատակն է լուծարել Ազգային ժողովը, ձևավորել նոր Ազգային ժողով, ընտրել նոր ղեկավար: Մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը»,- ասաց միության հիմնադիրներից Ալբերտ Բազեյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։