211652_close_icon
views-count18484 դիտում article-date 21:50 11-05-2016

Կազանի օդանավակայանում 9-ամյա աղջկա ձեռքը մնացել է ուղեբեռը տեղափոխող ավտոմատ ժապավենի տակ. տեսանյութ

Համացանցում հրապարակվել է ՌԴ Կազանի օդնավակայանի անվտանգության տեսախցիկների արձանագրած տեսանյութը, որում 9-ամյա աղջկա ձեռքը արգելափակվում է ուղեբեռ տեղափոխող ավտոմատ ժապավենի տակ: 9-ամյա Դաշան տատիկի հետ ուղևորվում էր Կազանից Մոսկվա և այն պահին, երբ նրա տատիկը անցել է փաստաթղթերի ստուգման ընթացակարգը, աղջիկը սկսել է խաղալ ուղեբեռ տեղափոխող ավտոմատ ժապավենի հետ, այնուհետև տեղի է ունեցել միջադեպը: Օդանավակայանի աշխատակիցները օգնության են հասել և դժվարությամբ հանել աղջկա` ժապավենի տակ արգելափակված ձեռքը: Նա հոսպիտալացվել է ձեռքի դաստակի կոտրվածքով: Կատարվում է հետաքննություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին