84475 դիտում
15:45 26-04-2023
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 9-ամյա տղայի ձեռքը մնացել է լավաշի հոսքագծի լավաշ ընդունող ատամնավոր լիսեռի տակ, երեխան տեղափոխվել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ տղա երեխայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;
Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի 10/11 հասցեում գործող լավաշի արտադրամասում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արթիկ քաղաքի բնակիչ 9-ամյա տղա երեխայի ձեռքն արգելափակվել է լավաշի հոսքագծի լավաշ ընդունող ատամնավոր լիսեռի տակ։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, փռի աշխատակիցները երեխայի ձեռքը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են աջ ձեռքի նախաբազկի ճզմված-պատռված վնասվածք, այնուհետև Գ․ Մանուկյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+