Թող գա ՄԱԳԱՏԵ-ն, ստուգի. Արմեն Ռուստամյանը` Հայաստանում «կեղտոտ» զենքի առկայության մասին
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտահոգիչ չի համարում եվրոպացիների կողմից Հայաստանում «կեղտոտ» զենքի հնարավոր ստուգումները:
«Եվ հետո ի՞նչ է եղել, որ: Ի վերջո, մենք եղել ենք միջուկային տերության մաս: Ինչպես է այդ ամենը բաշխվել, ինչ է կատարվել, շատ անհայտ պատմություններ կան»:
Նաև Արմեն Ռուստամյանը խոսեց երկակի ստանդարտներից` նշելով տարածարջանում խախտված բալանսը. «ԵՄ պատասխանատուները թող արձագանքեն այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի, երբ ողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը պատերազմական գործողություններ է իրականացնում, անընդհատ խոսում է իր արսենալը մեծացնելու մասին»:
Ավելին, ըստ Արմեն Ռուստամյանի, Հայաստանը պետք է ամեն պահի մտածի իր պաշտպանությունն ամրացնելու մասին: Երեկ էլ նա, պատասխանելով նույն հարցին, ասաց, որ եթե Հրանտ Բագրատյանի նման լուրջ մարդը ինչ-որ բաներ է ասում, ուրեմն մի բան գիտի. նա եղել է վարչապետ, տիրապետում է ինչ-ինչ ինֆորմացիաների:


