211652_close_icon
views-count21214 դիտում article-date 12:28 11-05-2016

Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաները ժամանակ չունեն՝ զբաղվել բնակիչների անվտանգությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, կեսգիշերին Արաբկիր վարչական շրջանի Վաղարշ Վաղարշյան փողոցի 20/1 շենքի բակի բնակիչները արթնացել են ուժեղ ձայնից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն ասում էին. «Կեսգիշերին ուժեղ դմփոցից արթնացանք: Մտածեցինք՝ պայթյուն է: Դուրս վազեցինք, տեսանք, որ ամբողջովին չորացած հաստաբուն ծառը արմատից պոկվել է, տապալվել է: Երջանիկ պատահականություն էր, որ այդ պահին բակում մարդիկ չեն եղել: Բարեբախտաբար, առավոտյան կամ կեսօրին չի եղել, հակառակ դեպքում երեխաները միշտ էդ հատվածում խաղում են, իսկ այդ դեպքում հնարավոր էր՝ վատ հետևանքներ լիներ: Մի քանի ժամ է, ահազանգել ենք Արաբկիրի թաղապետարան, սակայն չեն բարեհաճում ժամանել, որպեսզի հեռացնեն տապալված առը, իսկ մյուս չոր ու վտանգավոր ծառն էլ կտրեն: Հիմա, եթե բնակիչը էդ չոր ծառը կտրի, թաղապետարանից կգան ու իրենց հոր գինը կդնեն ու կտուգանեն: Գոնե բարձրաձայնելուց հետո բարեհաճեն, հակառակ դեպքում, եթե էդ ծառն էլ ընկնի ու վնասի մարդկանց, ողջ պատասխանատվությունը կրելու է Արաբկիրի թաղապետարանը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր