211652_close_icon
views-count1825 դիտում article-date 12:43 11-05-2016

Գերմանիայում միգրանտների դեմ ահաբեկչության 40 քրեական գործ է հարուցվել

Գերմանիայի գլխավոր դատախազությունը 40 քրեական գործ է հարուցել ահաբեկչության մեջ կասկածվող փախստականների դեմ, գրում է Neue Osnabrücker Zeitung թերթը: Գերմանիայի Քրեական գործերով դաշնային վարչության տվյալներով՝ Եվրոպա փախստականների հոսքի մեծացման հետ գերմանական իրավապահ մարմինները շուրջ 350 դիմում են ստացել միգրանտների կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքով, սակայն դատախազությունը դրանցից 40-ն է համարել ահաբեկչական սպառնալիք: Ավելի վաղ Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային վարչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասսենը հայտարարել էր երկրում փախստական իսլամիստների հավաքագրման մեծ խնդրի մասին:

Նմանատիպ նյութեր