2658 դիտում
09:48 11-05-2016
Հայաստանը պիտի դուրս գա հետխորհրդային ինքնությունից և ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որ կանխի ցեղասպանությունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Այսօր արժանապատվության հարց է մեզ համար՝ մենք իրավունք ունե՞նք ապրել ազատ երկրում, թե՝ ոչ, իրավունք անե՞նք հաղթել պատերազմում, թե՝ ոչ։ Մենք՝ որպես ժողովուրդ, եթե միասնական ենք, համախմբված ենք այս գաղափարի շուրջը՝ իսկապես, շատ բան հնարավոր է փոխել։ Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը։ Միայն խոսքով չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է անվտանգության հարց, եթե իրական պայքար տարվի, պետությունը կհզորանա, իսկ երբ պետությանը հզորանա՝ բանակն էլ ավելի կհզորանա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ հավելելով. «Քանի որ ազգային պոռթկում է արթնացել հիմա, պետք է օգտագործել բոլոր կարողությունները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Ինչպիսի ազգային հզոր բանակ ունենք, պետք է ունենալ այդպիսի ազգային հզոր դիվանագիտություն, տնտեսություն և այլն։ Երրորդը՝ Հայաստանի ռազմաքաղաքական արժեքը պետք է մեծացնել:
Մի խոսքով՝ Հայաստանի հասարակությունը պետք է դուրս գա հետխորհրդային ինքնությունից, որպես պետություն՝ պետք է դուրս գանք հետխորհրդային ստատուսից, ինչպես նաև Սփյուռքը պետք է արթնանա։ Ամենակարևոր հարցն այսօր Ղարաբաղի անկախությանն է, Ցեղասպանության ճանաչումը, ըստ իս՝ երկրորդական հարց է, բայց այն էլ կապված է Ղարաբաղին։ Մենք պետք է ցույց տանք Ռուսաստանին, Եվրոպային, Միացյալ Նահանգներին, որ մենք ստիպված ենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետև եթե չճանաչենք՝ ցեղասպանություն կլինի։ Մեր պատմության մեջ ցեղասպանություն արդեն տեղի է ունեցել, անհնար է կրկին դա թույլ տալ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»