4634 դիտում
15:11 10-05-2016
ՀՀ Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսը 13%-ի աճ է գրանցել
Հրապարակվել է 2016թ. Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսը: 180 երկրների շարքում Հայաստանն այս տարի զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը: 100 բալային համակարգում Հայաստանը հավաքել է 81,6 բալ: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 13 %-ի աճ է գրանցել:
Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսի հետազոտության արդյունքները հրապարակվում են երկու տարին մեկ: Հիշեցնենք, որ 2014¬ին Հայաստանը 48-րդ հորիզոնականում էր: Եյլի համալսարանի կողմից իրականացվող բնապահպանական ոլորտի այս գնահատումը ցույց է տալիս, թե ինչպիսին է երկրում բնապահպանական վիճակը:
Էկոլոգիապես ամենամաքուր երկիրը այս տարի Ֆինլանդիան է: Առաջին հնգյակը շարունակում են Իսլանդիան, Շվեդիան, Դանիան և Սլովենիան: Վատագույն ցուցանիշները գրանցել են աֆրիկյան երկրները՝ Սոմալին, Էրիթրեան և Մադագասկարը: Հարևան Վրաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 31¬րդում է:
Բնապահպանական ինդեքսի ուսումնասիրության համար հաշվի է առնվել 9 ցուցանիշ՝ ազդեցությունը մարդկանց առողջության, օդի, ջրի սանիտարական վիճակի, ինչպես նաև ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, անտառների, ձկնային պաշարների, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի, կլիմայի և էներգիայի վրա: Այս ոլորտներն առանձին գնահատվել են 100 բալային համակարգով:
Նմանատիպ նյութեր
877 դիտում
08:40 19-09-2024
Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
634 դիտում
20:58 13-05-2015
Միայն ապրիլ ամսին երկրում սպառողական գների ինդեքսը աճել է 14%-ով. Ուկրաինայի վիճակագրական ծառայություն
45484 դիտում
15:08 29-06-2017
ԱԻՆ-ը նախազգուշացնում է՝ հունիսի 30-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հասնելու է 7-ի
Այս բաժնից
721 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
673 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1090 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի