Facebook-ին մեղադրել են քաղաքական կողմնապահության մեջ
Facebook սոցիալական ցանցը քաղաքական թեմայով լուրերի ընտրության հարցում կողմնապահություն է անում, գրում է Gizmodo ցանցային ռեսուրսը:
Պորտալի տվյալներով՝ սոցցանցը կանոնավոր կերպով մաքրում է պահպանողական հայացքներով լրատվամիջոցների քաղաքական լուրերը:
Մեղադրանքներն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ պորտալը ներկայացրել է ռեպորտաժ:
Facebook-ի ղեկավարութունը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ հետևում է անկողմնակալության սկզբունքին: