Իսրայելը մեղադրել է Facebook-ին՝ թշնամություն սերմանելու մեջ
Իսրայելի Հանրային անվտանգության նախարար Հիլադ Էրդանը գտնում է, որ Պաղեստինի բնակչության հետ բախումներում մասամբ մեղավոր է Facebook սոցիալական ցանցը: Այդ մասին գրում է Re/Code-ը:
«Զոհերի արյունը Facebook-ի ձեռքերին է: Այն վերածվել է հրեշի: Պաղեստինի ինքնավարության երիտասարդ սերունդը սադրանքներ է քննարկում, իսկ հետո սպանությունների կատարում՝ ղեկավարվելով Facebook-ի քննարկումներով»,-հայտարարել է Էրդանը: