211652_close_icon
views-count1815 դիտում article-date 14:52 10-05-2016

Մոնթեբելոյի ՀՅԴ «Դրո» կոմիտեն 100 հազար դոլար է հանգանակել Արցախի համար

Կանադական Մոնթեբելո քաղաքի «Դրո» կոմիտեի կողմից կազմակերպված «Արցախի հետ» կարգախոսով հանգանակության արդյունքում հավաքվել է 101 հազար դոլար: Այդ մասին հայտնում է [url=http://asbarez.com/arm/253516/]asbarez.com[/url]-ը: ՀՅԴ Կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Նուրյանը նշեց, որ հանգանակված գումարը ուղղվելու է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ավերված շրջանների վերականգնմանը և զոհված զինվորների ընտանիքներին: Ս. Նուրյանն ընդգծեց Մայք Սարյանի՝ մի հայորդու անուն, ով տարիներ շարունակ լուռ ու անձայն միլիոնավոր դոլարների առողջապահական սարքեր ու դեղորայք է նվիրել Հայաստանին ու Արցախին:

Նմանատիպ նյութեր