211652_close_icon
views-count2126 դիտում article-date 16:12 02-07-2020

Բայդենը հունիսին 141 մլն դոլար Է հանգանակել նախընտրական արշավի համար

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կանխապես ապահովել Է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարի պատգամավորների բավականաչափ պաշտպանությունը նոյեմբերին պետության ղեկավարի ընտրությունների թեկնածու առաջադրվելու համար, հունիսին շուրջ 141 միլիոն դոլարի նվիրատվություններ Է հանգանակել ընտրաշավը վարելու համար: Հուլիսի 1-ին Twitter-ում այդ մասին հայտնել Է քաղաքական գործչի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ Ջեն Օ’Մելլի Դիլոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հուլիսի 1-ին հայտնել Է, որ հունիսին 131 միլիոն դոլար Է հանգանակել որպես նվիրատվություններ նախընտրական արշավի համար: Թրամփի շտաբում նշել են, որ ներկայումս նա իր տրամադրության տակ ունի 295 միլիոն դոլար ընտրություններից առաջ քաղոզչական գործունեություն վարելու համար: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որտեղ Բայդենին պետք Է հայտարարեն երկրնի բարձրագույն պետական պաշտոնի թեկնածու, կորոնավիուսի համավարակի պատճառով հետաձգվել Է օգոստոսի 17 – 20-ը: Այն տեղի կունենա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը նույնպես ստացել Է կուսակցական համագումարի պատգամավորների բավականաչափ թվով քվեներ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու առաջադրվելու համար: Հանրապետականների համագումարը պլանավորված Է օգոստոսի 24 – 27-ը: Դրա հիմնական միջոցառումներն, ինչպես սպասվում Է, տեղի կունենան Ջեքսոնվիլ (Ֆլորիդայի նահանգ) եւ Շառլոտ (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) քաղաքներում: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրություկնները կկայանան նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր