Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Մայիսի 9-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Աղլու» հանդամասի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել առուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 SS 556 պետհամարանիշով ավտոմեքենան: