Կիմ Չեն Ինը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը վերընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Հայտնի է, որ Փհենյան ժամանած 180 օտարերկրացի լրագրողից թույլատրվել է ներկա լինել միայն 30-ին:
Կուսակցության համագումարը 4 օր է տևել, մայիսի 6-ից սկսած:
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հրամանով երկրում արգելվել էին հարսանիքներ և հուղարկավորություններ կատարել մինչև մայիսի 6-ին կայանալիք կառավարող Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարի մեկնարկը։
Անվտանգության նկատառումներով մայրաքաղաք Փհենյանը այդ ընթացքում փակ է եղել: