211652_close_icon
views-count2668 դիտում article-date 09:44 09-05-2016

Brent նավթի գինը գերազանցել է 46 դոլարը՝ Կանադայում խոշոր հրդեհների պատճառով

Լոնդոնի Ice Futures Բորսայում Brent էտալոն նավթի հունիսյան մատակարարումների արժեքը անցել է 46 դոլարը, գրում է Bloomberg-ը: Թերթն ընդգծում է, որ պատճառը Կանադայում առաջացած նտառային խոշոր հրդեհներն են, որոնք հանգեցրել են Ալբերտա նահանգում նավթի արդյունահանման կրճատմանը՝ օրական մինչև 1 մլն բարելով: Մեկ այլ պատճառ է նշվում Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի պաշտոնակությունը: Fat Prophets Fat-ի վերլուծաբան Դևիդ Լեննոքսի խոսքով՝ այս պահին նավթային շուկան գտնվում է զգուշավորության մեջ և նավթի գները քիչ ավելի բարձր են: «Կասկած անգամ չկա, որ սաուդյան քաղաքականությունը գործում է. մենք ԱՄՆ-ում նավթի արդյունահանման նվազում ենք տեսնում»,-նշել է վերլուծաբանը:

Նմանատիպ նյութեր