Մայիսի 9-ը պատմության մեջ
մ.թ.ա. 53 թ. – Հին Հռոմի զորավար Կրասոսը պարտություն կրեց պարթևներից Խառան քաղաքի մոտ:
1502 թ. – Քրիստափոր Կոլումբոսը իսպանական Կադիս քաղաքից սկսեց իր վերջին` չորրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:
1805 թ. – մահացել է Ֆրիդրիխ Շիլլերը, գերմանացի նշանավոր գրող, փիլիսոփա (ծն. 1759 թ.):
1924 թ. – ծնվել է Բուլատ Օկուջավա, ռուս նշանավոր գրող, կոմպոզիտոր, սցենարիստ (մահ. 1997 թ.) :
1945 թ. – Խորհրդային Միությունը հաղթում է Հայրենական մեծ պատերազմում:
1950 թ. – ստեղծվել է Եվրոպական միության մաս կազմող «Ածուխի և երկաթի եվրոպական միությունը»:
1992 թ. – Հայկական ջոկատները ազատագրում են Շուշին` մեծ բեկում մտցնելով Արցախյան գոյամարտում: