211652_close_icon
views-count3767 դիտում article-date 22:25 08-05-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 8-ին

1492 թ. – Հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը Ժաննա դ'Արկի գլխավորությամբ ազատագրում Օռլեանը։ 1541 թ. – իսպանացի ծովագնաց և կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոն հայտնագործեց Միսսիսիպի գետը։ 1851 թ. – ծնվել է Եղիա Տեմիրճիպաշյանը, արևմտահայ արձակագիր, բանաստեղծ (մահ. 1908 թ.)։ 1880 թ. – մահացել է Գյուստավ Ֆլոբերը, ֆրանսիացի գրող, «Տիկին Բովարի» նշանավոր վեպի հեղինակ (ծն. 1821 թ.)։ 1902 թ. – Մարտինիկա կղզում Մոն Պելե լեռան հրաբխային ժայթքման հետևանքով մահացավ ավելի քան 20 000 մարդ։ 1903 թ. – մահացել է Պոլ Գոգենը, ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ (ծն. 1848)։ 1975 թ. – ծնվել է Էնրիկե Իգլեսիասը, իսպանացի ճանաչված երգիչ, նշանավոր երգիչ Խուլիո Իգլեսիասի որդին։ 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։

Նմանատիպ նյութեր