ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է (թարմացված)
Մայիսի 8-ին, ժամը 17.15-ից մինչև ժամը 17.20-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Լոռու մարզի Հագվի և Օձուն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
Ըստ Լեռնահովիտ համայնքից ստացած տեղեկության տեղացել է թուլ կարկուտ, որը չի պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից: