Օգնում են փրկարարները
Մայիսի 8-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակի մասնագետի հետ համատեղ քաղաքացուն դուրս են բերել վերելակից:


