«Բավարիայի» 19-ամյա խաղացողը զարմանալի ռեկորդի հեղինակ դարձավ
«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը մյունխենյան ակումբի կազմում [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/07/84519/]նվաճեց[/url] Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:
Այդպիսով, ֆրանսիացի խաղացողը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ չեմպիոն է դառնում, ընդ որում, դա նրան հաջողվել է անել երեք տարբեր թիմերի կազմում` երեք տարբեր լիգաներում:
ՊՍԺ-ի կազմում 19-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 2012/13 և 2013/14 մրցաշրջաններում, 2014/15 մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում է Իտալիայի չեմպիոն դարձել, իսկ այժմ էլ իր տիղոսներին ավելացրեց Բունդեսլիգայի չեմպիոնությունը: