Շիրակի ու Արագածոտնի մարզերում հակակարտային կայանքներ են գործի դրվել
Մայիսի 8-ին, ժամը 12.13-ից մինչև ժամը 12.23-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 1 կայանքից Շիրակի մարզի Մայիսյան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
***
Մայիսի 8-ին, ժամը 11.59-ից մինչև ժամը 12.19-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 18 կայանքներից Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ղազարավան, Արտաշավան և Սաղմոսավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1925 կրակոց: