Տավարի միսը պետք է ուտել բանջարեղենի հետ. գիտնականներ
Հոլանդացի գիտնականներն ապացուցել են, որ մարդու աղիքներում մսի տարրալուծման ժամանակ տարանջատվում է երկաթի հատուկ մոլեկուլ (HEME), որը ունի քաղցկեղածին ազդեղություն: Իսկ այն հնարավոր է չեզոքացնել միայն քլորոֆիլով, որով հարուստ է կանաչ գույնի բանջարեղենը:
Ահա թե ինչու է պետք միսն ուտել սալաթների հետ միասին: Այդ կոչով է նաև հանդես եկել Իսրայելի Քաղցկեղի դեմ պայքարի ասոցիացիան:
Առավել շատ քլորոֆիլ է պարունակվում սպանախի, բրոկոլլիի, կաղամբի, վարունգի, նեխուրի և այլ կանաչեղենի մեջ: Որպեսզի արդյունավետ ազդեցություն ունենա, բանջարեղեն-կանաչեղեի քանակը պետք է եռակի անգամ գերազանցի մսի չափին: