3526 դիտում
23:00 07-05-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 7-ին
1663 թ. – Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայի ամենահին թատրոնն է:
1833 թ. – ծնվել է Յոհաննես Բրամսը, գերմանացի նշանավոր երգահան (մահ. 1897 թ.):
1861 թ. – ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը, հնդիկ հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1941 թ.):
1895 թ. – ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:
1928 թ. – մահացել է Ալեքսանդր Սպենդիարյանը, հայ մեծ կոմպոզիտոր, նրա անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ (ծն. 1871 թ.):
1901 թ. – ծնվել է Գերի Կուպերը, ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա 3 դրական հերոս (մահ. 1961 թ.):
1915 թ. – գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավին, շոգենավի 1198 ուղևոր մահացավ:
1994 թ. – ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև:
Նմանատիպ նյութեր
3727 դիտում
22:42 01-05-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 1-ին
5034 դիտում
10:28 02-05-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 2-ին
2904 դիտում
20:14 03-05-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մայիսի 3-ին
Այս բաժնից
2539 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել