2303 դիտում
14:29 07-05-2016
Նախագահը հյուրընկալել է արգենտինահայ մի խումբ բարերարների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների համար:
Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Արգենտինա կատարած իր պաշտոնական այցը, նշելով, որ այդ ընթացքում առիթ ունեցավ ականատես լինելու, թե Արգենտինայում հայության նկատմամբ որքան մեծ հարգանք կա, և ինչ բարձր համբավ են նրանք վայելում այդ երկրում: Այդ ամենը, ըստ Նախագահի, ոգևորության և հպարտության զգացում են առաջացնում, իսկ Բուենոս Այրեսի Արմենիա փողոցը, նրա համոզմամբ, հայության կազմակերպվածության իսկական օրինակ կարող է ծառայել աշխարհի շատ հայ համայնքների համար:
Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանի անկախացումից ի վեր արգենտինահայերի ներդրումը նաև Հայրենիքի զարգացման ու հզորացման գործում: Նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա բարերարները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայտնի գործարարներ են՝ Նախագահը նրանց հետ քննարկել է մեր երկրի տնտեսության համար հեռանկարային ոլորտներում գործարարների կողմից ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, որը նոր աշխատատեղերի բացման, երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավման տեսանկյունից մեծապես օգտակար կլինի ինչպես պետությանը, այնպես էլ գործարարներին:
Արգենտինահայ բարերարները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում տարեցտարի դրական փոփոխություններ են նկատում, և իրենք ևս մտորում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացնելունը: Այս ուղղությամբ ՀՀ Նախագահի հետ անկեղծ քննարկումներն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները ոգևորիչ և օգտակար են համարել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
19:41 19-10-2022
Հայկակ Արշամյանը և Արգենտինայի դեսպանը քննարկել են արգենտինահայ բարերարների աջակցությամբ իրականացվող ծրագրերը
1443 դիտում
14:59 05-05-2014
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ
1644 դիտում
22:01 05-05-2014
Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների
Այս բաժնից
826 դիտում
13:32 06-02-2025
ԱԺ-ում խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու հարցի քննարկումը ցրում են
703 դիտում
13:08 06-02-2025
Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը
616 դիտում
11:13 06-02-2025
Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին