211652_close_icon
views-count1422 դիտում article-date 22:01 05-05-2014

Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին ներկա էր Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին, ովքեր ֆինանսավորում են մեր հանրապետությունում սոցիալական, ենթակառուցվածքների եւ առողջապահության ոլորտներում մի շարք ծրագրեր, նշելով դրանց կարեւորությունն Արցախի համար:

Նմանատիպ նյութեր