Ադրբեջանի բանակի իրական զոհերի թիվը մոտ 800-ի է հասնում. OSTKRAFT
Մինչ վերջին ժամանակներս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կորուստները գնահատվում էին 180-200 զոհված, այդ թվում՝ մոտ 30 հատուկջոկատային, 2 ուղղաթիռ, 3 տանկ, 2 անօդաչու թռչող սարք։
Սակայն փակ տվյալների համաձայն, որոնք հնչեցնում են Ադրբեջանի Գլխավոր շտաբում [url=http://ostkraft.ru/ru/news/1753]OSTKRAFT[/url] վերլուծական կենտրոնի աղբյուրները, Ադրբեջանի բանակի իրական զոհերի թիվը մոտ 800-ի է հասնում։
Զոհերի մեծ թիվն էլ Ադրբեջանի ղեկավարությանը ստիպել է դադարեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։
Հաշվի առնելով այդ տվյալները՝ չհիմնավորված են թվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլուի խոսքերը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծման համար Ադրբեջանը ո՛չ ուժ ունի, ո՛չ միջոց»,-գրում է կենտրոնը։
OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում լուրջ բախումներ տեղի ունեցան Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև։
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրեցին շփման գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով հարձակման անցնելու մեջ։