211652_close_icon
views-count7543 դիտում article-date 17:00 06-05-2016

Աննան ամուսնուն տեսնելով՝ նրա առաջ բնակարանի դուռը միտումնավոր չի բացել. ինչո՞վ է ավարտվել նրանց վեճը

Էդգար Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է իր կին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհի Աննա Հակոբյանի բնակարան, որտեղ Էդգար Խաչատրյանի և Աննա Հակոբյանի միջև բնակարանի դուռը չբացելու համար առաջացած վիճաբանության ժամանակ Է. Խաչատրյանը դիտավորությամբ ոտքով երկու անգամ հարվածել է Աննա Հակոբյանի թևին և կրծքավանդակի աջ կողմնային շրջանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և հարված՝ կրծքավանդակի աջ կողմային շրջանին՝ արյունազեղման ձևով: Այսինքն, Էդգար Խաչատրյանին մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր