211652_close_icon
views-count8909 դիտում article-date 11:53 06-05-2016

Հարսանիքի ժամանակ սխալ ճաշատեսակ մատուցելու պատճառով վեճ ու ծեծ է սկսվել. մանրամասներ

Թելման Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող, իր հայրիկին` Շամխալ Հայրապետյանին պատկանող <<Աշոտ>> ՍՊԸ ռեստորանին կից աշխատասենյակում նույն օրը նույն ռեստորանում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի արարողության ժամանակ սխալ ճաշատեսակ մատուցելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ 2-3 անգամ բռունցքով հարվածել է Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն գյուղի բնակիչ Արմեն Ղուկասյանի դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այսինքն, Թելման Շամխալի Հայրապետյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Արմեն Ղուկասյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն հարցի շուրջ վիճաբանության ժամանակ դիտավորությանմբ 2-3 անգամ բռունցքով հարվածել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ` Շամխալ Հայրապետյանի դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այսինքն, Արմեն Կառլենի Ղուկասյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր