211652_close_icon
views-count2138 դիտում article-date 11:01 06-05-2016

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի գները սկսել են նվազել, ինչը կապված է իենի նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդման, ինչպես նաև Կանադայի մի շարք նավթահանքերում նավթի արդյունահանման դադարեցման մասին ներդրողների տեղեկությունների գնահատականի ֆոնին, հաղորդում է Ria Novosti-ն: Այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44,56 ԱՄՆ դոլար: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1,24 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 43,77 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր