211652_close_icon
views-count1146 դիտում article-date 17:53 05-05-2016

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Պաշտպանը եւ դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին: Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը: Դեսպան Միլսը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր: Արման Թաթոյանը, իր հերթին արժեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարեւորությունը, հաստատել է ԱՄՆ դեսպանության, ինչպես նաեւ փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը: [b] Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր