211652_close_icon
views-count1245 դիտում article-date 19:59 15-04-2015

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը,ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան քաղաքական,հասարակական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ։ ԲՀԿ նախագահը դեսպան Միլսին է ներկայացրել կուսակցության դիրքորոշումը երկրի առջեւ ծառացած մի շարք լրջագույն խնդիրների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր